Իրանում տղամարդն այրել է քրոջ տունը, որն ամուսնացել է առանց նրա համաձայնության
Իրանում այրվածքներից մահացել է 18-ամյա մի աղջիկ, երբ եղբայրն այրել է նրա տունը։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, մայիսի 28-ին հայտարարել է IRNA-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հանցագործությունը տեղի է ունեցել Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում:
Լրագրողների խոսքով, կոնֆլիկտի պատճառն այն է, որ աղջիկն ամուսնացել է մի տղամարդու հետ, որին համաձայն չի եղել եղբայրը։
Հետաքննության համաձայն, այն բանից հետո, երբ տղամարդը չի կարողացել կանխել ամուսնությունը, նա հրդեհել է այն տունը, որում քույրն էր ամուսնու հետ:
Կասկածյալը, որն արդեն խոստովանել է ամեն ինչ, ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները