Հարավային Կորեայում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիք է բարձրանում
Հարավային Կորեայի Հանրապետությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 դեպք, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Մայրքաղաքում գրանցվել է 65 նոր դեպք, 22 հոգու մոտ հիվանդություն է հաստատվել Սեուլի և Ինչեոնի քաղաքներում, 21 հոգի էլ վարակվել է Կեոնգիդո նահանգում:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է COVID-19-ի 11,344 դեպք։ Կորոնավիրուսային վարակի նոր ալիքի կապակցությամբ աճող անհանգստության պատճառով չորեքշաբթի օրը մոտ 560 դպրոցներ և մանկապարտեզներ չեն վերսկսել աշխատանքը:
Վիրուսի հետևանքով սրված քրոնիկ հիվանդություններից մահացությունների թիվը 269 է: Բուժվել է 10, 340 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին