Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Արդեն մի քանի օր է՝ ինչ կորոնավիրուսով հիվանդներին չեն մեկուսացնում, բուժման ընթացքում գտնվողներին էլ տուն են ուղարկում։ Քաղաքացիներն այս ընթացքում ահազանգում են, որևէ մեկն իրենց հետ կապ չի հաստատում, իրենց առողջական վիճակի մասին չի հետաքրքրվում։ Իրենք էլ տանից դուրս գալ չեն կարող։
Նման հրապարակումներից հետո միայն այսօր նախարարությունը տարածեց հաղորդագրություն, կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման մասին։
Ըստ այդմ.
COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:
Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):
Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել:
Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր և չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաև պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:
Ձեռնոցները, դիմակները և տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը:
Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:
Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ընպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն):
Պետք է հաճախակի մաքրել և ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը և սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի և ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում և լավ չորացնել:
Մակերեսները մաքրելիս և աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով և ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով:
Հարակից հրապարակումներ`
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
- Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան