Հունաստանը հերքում է COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների մասին տեղեկությունները
Հունաստանը հերքել է տեղեկությունները, թե երկրում հունիսի 1-ից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր են կիրառվելու, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Չորեքշաբթի օրը, հունական «Proto Theme» պարբերականը հաղորդել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստման ծրագիրը հաստատվել է Ազգային դեղամիջոցների գործակալության կողմից և կսկսվի կիրառվել 2020 թվականի հունիսի 1-ից:
Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները հայտնում են, որ Հունաստանում չկա պատվաստանյութ կորոնավիրուսային հիվանդության դեմ:
Ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ Անաստասիա Կոտանիդուն հայտնել է, որ պատվաստանյութը, որի մասին հրապարակումներ են եղել, ստեղծվել է տարիներ առաջ՝ տուբերկուլիոզ հիվանդության համար։
«Կան որոշ տեղեկություններ, որ մարդիկ, որոնք պատվաստվել են տուբերկուլյոզի դեմ, կարող են կորոնավիրուսային հիվանդությանն ավելի լավ իմունային արձագանք տալ»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները հայտնել են, թե որ վայրի կենդանիներն են կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ
- Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում
- Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում Inovio Pharmaceuticals ընկերության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան