Հրայր Թովմասյան. Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական խոսք է հրապարակել Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։
Պարույր Սևակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։
Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլև փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր հայրենիքով, ամուր պետականությամբ։
Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության սկիզբ դրեց
- Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
- Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
- Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
- Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան