Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են գոռալ ատրակցիոնում
Այս շաբաթ Ճապոնիայում հանել են արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ընկերությունները վերադառնում են աշխատանքի, սակայն նոր կանոններով: kp.ru-ի հաղորդմամբ, ատրակցիոնների այգիներում արդեն պատրաստել են ցուցանակներ խնդրանքով, որ այցելուները չգոռան: «Ամերիկյան բլուրների» վրա չի կարելի գոռալ վարակի հնարավոր փոխանցման պատճառով:
Հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է: Սակայն, հնարավոր է, որ այգիների որոշ աշխատակիցներ չունենան դիմակ: Այդ դեպքում նրանք հյուրերից մեկ մետր հեռու պետք է կանգնեն:
Եվս մեկ արգելք առնչվում է ծափահարություններին. այցելուներին արգելված է ծափահարել, քանի որ ձեռքերի վրա կարող են լինել վարակի մասնիկներ: Այդ կանոնները կտարածեն ատրակցիոնների բոլոր այգիների, այդ թվում նոր Լեգոլենդի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
- Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում
- Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի երկրորդ ալիքն անխուսափելի են համարում
- Ճապոնիայում ցույց են տվել, թե ինչպես է վիրուսը նստում մակերևույթներին ու փոխանցվում մարդուն
- Ճապոնիան ևս 13 երկրների համար սահմանափակում է մուտքի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները