Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք կա։
«Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։
Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
.լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․
.հնարավորինս բացառե՛ք շփումները,
. կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
.կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
. պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք և ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։
Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»,- նշված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Մարզպետարանի կայքից տեղեկանում են, որ երեկվա դրությամբ, Սյունիքի մարզում առկա էր նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
Ընդհանուր՝ 68 հաստատված դեպք, որից
52 հոգի բուժվել է,
15 հոգի բուժում է ստանում, որից՝
.2 հոգի՝ Գորիսից,
.11 հոգի՝ Սիսիանից,
.2 հոգի՝ Մեղրիից։
15 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում,
Քաջարանից 1 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան