Մոսկվան Հաղթանակի շքերթի համար նոր հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին
Մոսկվայում հետաձգված և հունիսի 24-ին նախատեսված Հաղթանակի շքերթին մասնակցության կրկնակի հրավերներ կուղարկվեն բազմաթիվ նախագահների: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության եվրոպական առաջին դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պարամոնովը:
Նշվում է, որ մոտ ժամանակներս ռուսական կողմը հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Հիշեցնենք, որ 2020 թվականին մայիսի 9-ի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա ավանդական շքերթը հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945թ-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցան տոնակատարություններ՝ ի պատիվ Գերմանիայի նկատմամբ հաղթանակի:
Ավելի ուշ, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովn ասաց, որ, ամենայն հավանականությամբ, հունիսի 24-ը կհայտարարվի ոչ աշխատանքային օր: