Ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստ է 125 միլիոն դոլար օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Ուկրաինայի կառավարությունը անհրաժեշտ առաջընթաց է արձանագրել հիմնական բարեփոխումներում, և, հետևաբար, կարող է ակնկալել 125 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնության: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսականի օգնական, ՊՆ-ի պաշտոնյային:
Հեռուստաալիքը նշում է, որ Կիևի կողմից առաջընթաց է արձանագրվել կոռուպցիայի դեմ պայքարում, թափանցիկության բարձրացման և քաղաքացիական վերահսկողության ուժեղացման հարցում, որը օրենքով պահանջվում էր Ուկրաինային աջակցելու համար:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, հաղորդման մեջ հստակեցվում է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի համար տրվող 125 միլիոն ԱՄՆ դոլարը նախատեսված 250 միլիոն դոլար օգնության երկրորդ կեսն է, որը Կոնգրեսը հատկացրել էր 2020 թվականի համար:
Ըստ հեռուստաալիքի զրուցակցի՝ օգնության նոր փաթեթը ներառում է շարժական ռադարային համակարգեր, տասնյակ շտապօգնության մեքենաներ, կապի պաշտպանված միջոցներ և երկու պարեկային նավ:
Ուկրաինային հատկացվող օգնությունը կանգնեցնելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն առանցքային դեր խաղաց՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսին խոչընդելու մեղադրանքով Նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացում:
Թրամփի ընդդիմախոսները նրան մեղադրում էին ներքաղաքական նպատակներով Ուկրաինայի կառավարության վրա այդ ձևով ճնշում գործադրելու համար: Մինչդեռ Սպիտակ տունը պնդում էր, որ օգնության տրամադրման հետաձգումը պայմանավորված է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին մտահոգություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան