Վիտալի Բալասանյան. Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության սկիզբ դրեց
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծում է, որ մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին:
«Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը:
1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության:
Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց:
Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին:
Շնորհավոր Մայիսի 28:
Կեցցե՛ Հայոց պետականութունը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
- Վլադիմիր Գասպարյան. Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա
- Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
- Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
- Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա