Առաջիկա 10 օրերի ընթացքում Վրաստանում կբացվեն տուրիստական օբյեկտները, այնուհետ գիշերային ակումբները
«Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարը նշել է, որ շատ լավ հասկանում է յուրաքանչյուր բիզնեսի, բիզնես-սեկտորի ներկայացուցչի ցանկությունը, որքան հնարավոր է շուտ վերադառնալ բնականոն գործունեությանը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ըմբռնումով եմ մոտենում պահանջին, որը գալիս է գիշերային ակումբներից, քանի որ գիշերային ակումբները, գիշերային էկոնոմիկա, ժամանցային սեկտորը, մեր տուրիստական արդյունաբերության մասն են կազմում: Դուք տեսնում եք, որ մեզ հաջողվեց համավարակի արդյունավետ կառավարման արդյունքում առավել արագ բացել էկոնոմիկան: Փաստացի, առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- հայտարարել է նախարարը:
Թուրնավայի խոսքով, գիշերային ակումբների համար այս պահի դրությամբ սեկտորային արտոնություն չի քննարկվում:
«Ինչ վերաբերում է արտոնություններին, մենք ասացինք, որ այս պահին, սեկտորային արտոնություններ կլինեն ամենաշատը տուժած սեկտորների համար, որոնց ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար: Այն է, գյուղատնտեսությունը, որը շատ տուժեց, քանի որ պահանջարկը կրճատվեց: Բնակարանաշինությունը ևս տուժեց: Ինչ վերաբերում է գիշերային ակումբներին, այս փուլում արտոնություն չի քննարկվում: Մենք կլսենք բոլոր բնագավառների փաստարկները և դրանից հետո կմշակենք ծրագիրը»,- հայտարարել է Թուրնավան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան