Ֆրանսիան հավանություն է տվել COVID-19-ի տեղորոշման հավելվածի կիրառմանը
Ֆրանսիայի Սենատը նախօրեին կողմ է քվեարկել վիճահարույց կորոնավիրուսի հավաստանշող կամ տեղորոշող ծրագրի թողարկմանը: 187-ը քվեարկել է հավելվածի օգտին, իսկ 127-ը՝ դեմ: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախօրեին ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը 338 կողմ, 215 դեմ քվեարկությամբ ևս հավանություն էր տվել հավելվածին՝ COVID-19-ի տարածման վերաբերյալ մտահոգությունների պատճառով:
Նշվում է՝ հավելվածը, որը կոչվում է է StopCovid, օգտագործում է Bluetooth-ը՝ որոշում է մարդկանց տեղը։ Երբ մեկ մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է լինում, ապա հավելվածը ահազանգ է ուղարկում նրանց, ովքեր ավելի քան 15 րոպե շփվել են այդ մարդու հետ, որպեսզի նրանք կարողանան ինքնամեկուսանալ՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:
Հեռախոսային հավելվածում չի բացահայտվում այն անձի ինքնությունը, որի մոտ դրական է եղել կորոնավիրուսը:
Հավելվածը, սակայն հայտնվել է տվյալների պաշտպանության շահագրգիռ կողմերի քննադատության թիրախում, որոնք ասում են, որ կառավարությունները կարող են հետևել գտնվելու վայրի տեղեկատվությանը կամ պահպանել օգտագործողների անձնական տվյալները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները