Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Այսօր ժամը 20:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առցանց ներկայացնելու է համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին։
Տոնական համերգի մասնակիցներն են թատրոնի մեներգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը (տենոր), ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Դավիթ Բաբայանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս): Մասնակցում են նաև թատրոնի դաշնակահարներ Արմեն Աղաջանյանը և Ելենա Վարդազարյանը:
Լարային հնգյակում ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը (առաջին ջութակ), Մելանյա Հայրապետյանը (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ), Սուսաննա Մուրադյանը (թավջութակ) և Լուսինե Հայրապետյանը (կոնտրաբաս):
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Թատրոնը ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նաև սոպրանո Արծվիկ Դեմուրչյանի և բաս Հովհաննես Ներսեսյանի կատարմամբ «Երնեկ թե այս նոր տարին» երգի (խոսքերի հեղինակ՝ Ռաֆայել Պատկանյան, երաժշտությունը՝ Հայրիկ Մուրադյանի) տեսագրությունը` կրկին նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում
- Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
- Հայաստանի քաղաքական վերնախավն ու հոգևոր դասը Սարդարապատի հուշահամալիրում են
- Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
- Արցախի նախագահ. Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է
- Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
- Հայաստանի առաջին Հանրապետության տոնն է
- Սարդարապատը փակ կլինի քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա