ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ.Արման Սարգսյան
Համավարակի կանխարգելման շրջանակներում իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր Երևանի մի շարք վարչական շրջաններում : Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի շրջանակում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ միաժամանակ ներկայացնելով համավարակի պայմաններում ոստիկանության իրականացված աշխատանքները :
«Երկու օր իրականացվել են ստուգայցեր , ռեյդեր Դավիթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ շրջաններում, այսօր նաև Կենտրոն շրջանում: Եղել են նաև կրկնակի ստուգայցեր: Այսինքն՝ ստուգայցերից հետո , ոստիկանական կարգախմբերը և տեսչական մարմինները վերադարձել են նույն տարածք և ստուգել,թե որքանով են պահպանում կանոները,որոնց համար ենթարկվել էին պատասխանատվության»,- ասաց ոստկանապետն ու ներկացրեց ստուգայցերի արդյունքները.
«Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի,իսկ Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում պատասխանտվոթյան է ենթարկվել 124 քաղաքացի : Ընդհանոր առմամբ կասեցվել է 62 տնտեսվարող սուբյեկտների գործունեություն : Այսօրվա տվյալները դեռևս մշակման փուլում են»:
Սարգսյանը նաև խոսեց ոստիկանության կողմից իրականացվող այլ աշխատանքների մասին, մասնավորապես. «ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ,որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են քաղաքացիները , այդ թվում ՝ հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Խախտումներ կատարողների նկատմամբ կիրառվում է վարչական տույժ»:
Ոստիկանապետը նաև հորդորեց՝ հանգստայն օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներ իրականացնելուց, այդ թվում ՝ արշավներ, ուխտագնացություններ և այլն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան