ԱՄՆ նախագահը պատրաստվում է սոցցանցերի մասին օրենք ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սոցիալական ցանցերի գործունեության վերաբերյալ հրամանագիր ստորագրել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինանիի հայտարարությունը:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը հրամանագիրը կստորագրի հինգշաբթի օրը: Փաստաթղթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Չորեքշաբթի օրը Թրամփը սպառնացել է խստորեն կարգավորել կամ ամբողջովին «փակել» սոցիալական ցանցերը, եթե նրանք շարունակեն խեղդել պահպանողականների ձայները: Միացյալ Նահանգների նախագահի քննադատությունը պայմանավորված է նրանով, որ «Թվիթեր» սոցիալական ցանցը իր հաղորդագրություններից մեկը համարել է կեղծիք պարունակող։
Թվիթերյան իր գրառման մեջ Թրամփը հայտնել էր, որ փոստով քվեարկելը կարող է հանգեցնել արդյունքների կեղծման։
Ընկերությունը բացատրել է, որ Թրամփի հրապարակումը համարվել է կեղծիք պարունակող, քանի որ այն կարող է շփոթեցնել ընտրողներին, և նրանք չեն հասկանա, թե ինչ պետք է անել՝ քվեաթերթիկը ստանալու և ընտրություններին մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան