Կորոնավիրուսից ապաքինված Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել Պիզայի հիվանդանոցներից մեկում՝ բժշկական հետազոտությունների անցկացման համար: Ինչպես հայտնի էր դարձել, մարտի սկզբին նա, նրա կինը և երեխաները վարակվել էին կորոնավիրուսով:
Չնայած հիվանդությունը մեղմ էր ընթացել, և այժմ բոլորն ապաքինվել են, վաթսունմեկամյա Բոչելին սաստիկ հուզմունքով է հիշում այդ պահերը։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Մի քանի օր ինձ թվում էր, թե այս ամենը պարզապես երազ էր, ուզում էի արթնանալ և ասել. «Ես մղձավանջ ունեի, բայց իրականում ամեն ինչ լավ է»: Բայց, ցավոք, երազ չէր»,- ասել է Բոչելին:
12 տարեկան հասակում կուրացած Բոչելին շատերի կողմից անվանվում է Իտալիայի լավագույն տենոր: Ապրիլին, համաճարակի կեսին, փորձելով աջակցել իր հայրենակիցներին և աշխարհի բոլոր երկրպագուներին, նա համերգ տվեց դատարկ Դուոմոյի տաճարում: Նրա ելույթը հեռարձակվում էր համացանցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին