Ֆրանսիայի դեսպան. Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։
Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։
Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,-գրել է դեսպանը։