Նոր Զելանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով այլևս ոչ մի հիվանդ չկա
Նոր Զելանդիան հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չունի և հինգ օր է, ինչ նոր դեպք չի հայտնաբերել։ Այս մասին, Daily Mail-ի հաղորդմամբ, նախօրեին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Հոսպիտալացված վերջին հիվանդը նախօրեին դուրս է գրվել Օքլենդում՝ որն այդքան գովերգված Նոր Զելանդիայի կողմից համաճարակի նկատմամբ արձագանքի վերջին ակորդն էր։
Նշվում է, որ Նոր Զելանդիան հաստատեց իր առաջին դեպքը փետրվարի 26-ին և փակեց իր սահմանները մարտի 19-ից և սկսեց ամբողջական արգելափակում պարտադրել մարտի 26-ին:
Երկրի հաջողությունը նշանակում է, որ այն կարող է փաստորեն վերացնել սահմանափակումները շաբաթների ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին