28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Եվս 44 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահերի թիվը հասել է 157-ի։
ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54931 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։
Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43»,- հայտնում են նախարարությունից։
Երեկ ուշ երեկոյան ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, ծանր վիճակում է գտնվում 271 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը 53 է, արհեստական շնառության սարքին միացված է 18 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- 53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- 26.05.2020. Կորոնավիրուսի 289 նոր և մահվան 4 դեպք
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- 24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին