Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Իրավիճակը շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցի ընթացքում:
«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և 17 թոքերի արհեստական օդափոխության սարքերը միացված քաղաքացիներ»,-ասաց նախարարն ու հավելեց. «Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ, որ չենք կարողացել փրկել: Բժիշկները 24 ժամյա ռեժիմով կատարում են բուժօգնության աշխատանքները, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել կյանքը: Չկա որևէ երաշխիք, որ որևէ վարակված անձ, նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով»:
Առողջապահության նախարարը նաև իրազեկեց, որ մոտակա մեկուկես ամսվա ընթացքում կունենանք ինտենսիվ թերապիայի համար նախատեսված ևս հարյուր մահճակալ, որոնց 50-ը Էրեբունի, 50-ը ՝ Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոններում:
Անդրադառնալով վերջին օրերին ասիմտոմ դեպքերի պոլիկլինիկաներում բուժվում ստացող քաղաքացիների բողոքներին, Թորոսյանը նշեց.
«Դա լինելով մի նոր գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առաջացրել քաղաքացիների և առողջության առաջնային պահպանման օղակի միջև:Ես կոչ եմ անում քաղաքացիներին, հայտնաբերված դժգոհությունները, թերությունները,բողոքները հաղորդել նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով, որպեսզի մենք կարողանանք արագ արձագանքել»:
Առողջապահության նախարարը մեկ անգամ ևս կոչ արեց քաղաքացիներին ՝ պահպանել կանոնները, որպեսզի որևէ մեկը կարիք չունենա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալու:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին