Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը պաշտպանյալիս նկատմամբ»,-այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Քաջարանի բնակիչ Մարատ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, միջնորդություն էր ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար։
Հիշյալ հոդվածը վերաբերում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել, ապա ձերբակալվել։ Ոստիկանությունում նրանք բռնության են ենթարկվել։
Հենց դա էլ պատչառ էր դարձել, որ բազմաթիվ քաջարանցիների բողոքի ակցիա անցկացնեն Կապանում տեղեկայված ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով արդարություն ու բռնություն ենթարկողների նկատմամբ պատժի կիրառում։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից
- Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
- ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
- Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
- Կապանում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան