Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,- հայտնել է մարզպետը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Եվս 44 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահերի թիվը հասել է 157-ի։ Միայն վերջին օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
Հարակից հրապարակումներ`
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները