Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
Ճապոնիայի տուրիզմի գործակալությունը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց, Տոկիոն արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ճանապարհորդության ծախսերը հոգալու համար արժեթղթեր է տրամադրելու՝ երկրում զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Ըստ «Ինտերֆաքս»-ի, լուրը հայտնել է «The Japan Times»-ը:
«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե Ճապոնիայի կառավարությունը քննարկում է երկիր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերի կեսը փակելու հնարավորությունը, ի գիտություն ընդունեք, որ «Go To Travel» արշավը Ճապոնիայի կառավարության կողմից դիտարկվում է որպես COVID-19 համաճարակից հետո ներքին զբոսաշրջությունը խթանելու նախաձեռնություն, և այն ծածկելու է երկրի ներսում ճանապարհորդության արժեքի միայն մի մասը»,- ասվում է Twitter-ում տարածված գործակալության հաղորդագրության մեջ:
Ճապոնիայի ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Երկրի կառավարությունը զբոսաշրջիկների համար օրական մինչև 185 ԱՄՆ դոլարի չափով արժեթղթերի ծրագիր է մշակել: Այնուհետև ճապոնական լրատվամիջոցները ճշգրտեցին նախաձեռնության վերաբերյալ իրենց հապարակումները, բայց այդ ընթացքում կեղծ տեղեկատվությունն արդեն լայն տարածում էր գտել արևմտյան ԶԼՄ-ներում, նշում է The Japan Times- ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները