ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։
Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առևտրի կենտրոններում և վարսավիրանոցներում։
Մշտադիտարկման ընթացքում տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան