
Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից: Արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նոր կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ Արցախում ընդհանուր արձանագրված է կորոնավիրուսով վարակման 38 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ
- Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ