ԵԱՏՄ երկրները մինչև օգոստոսի 1-ը կքննարկեն ապրանքների ազատ տեղաշարժի հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը պետք է առաջարկություններ ներկայացնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ), ըստ որի՝ կլուծվի մի երկրից մյուսը ապրանքների ներմուծման հարցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրներին խնդրել է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը առաջարկներ ներկայացնել՝ գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ, որպեսզի ստեղծվեն պայմաններ անդամ պետություններում անխափան ապրանքաշրջանառություն իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրների շուկայում ապրանքների տեղափոխման խոչընդոտներից մեկը կարող է լինել Ղազախստանից ջարդոնների և թափոնների, ինչպես նաև գունավոր մետաղների արտահանման արգելքի ներդրումը:
ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվայնացման տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների փոխնախարարների մասնակցությամբ Ղազախստանում անցկացված խորհրդակցությունների արդյունքում հստակեցվել է, որ նման արգելքի ներդրումը նպատակահարմար չէ։