Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանություն. ՀՀ քաղաքացիները լքել են Վերին Լարսի տարածքը
- ԱԳՆ. Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ իրենց բնակության վայրեր
- Դեսպանություն. Լարսի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա
- Բացառության կարգով Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները Վրաստանով տեղափոխվել են Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում