Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների և կողոպուտների ժամանակ, որոնք երկու օր է շարունակվում են՝ մայիսի 25-ին ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով: Լուրը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ «Star Tribune»-ի՝ կրակ է բացել գրավատան սեփականատերը: Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նա մահացել է:
Ըստ Fox News-ի, Միննեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին կոչ է արել Ազգային գվարդիան մտցնել քաղաք:
Բողոքի ցույցերը Միննեապոլիսում սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որում ոստիկանության ծառայողներից մեկը ծնկով սեղմում է Ֆլոյդի կոկորդը, որը ձեռնաշղթաներով պառկած է եղել գետնին:
Ձերբակալվածը խնդրել է իրեն թողնել և ասել, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկանները չեն արձագանքել նրա խոսքերին, և տղամարդը մահացել է:
Ոստիկաններն աշխատանքից հեռացվել են, ցուցարարները պահանջում են նրանց նաև պատասխանատվության ենթարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին