Չեխիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Չեխիայի Հանրապետությունում երկու օր է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք։
Ըստ աղբյուրի, այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 2,4 հազար մարդ, որից 154-ը հիվանդանոցներում։ Մյուսները տան պայմաններում են բուժվում։
Կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը Չեխիայում հաստատվել է մարտի 1-ին։ Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 9,080 դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան