Հայաստանի քաղաքական վերնախավն ու հոգևոր դասը Սարդարապատի հուշահամալիրում են
Հայաստանի բարձագույն ղեկավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առիթով այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։
Նրանք ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց «Տերունական աղոթք»։
Հիշեցնենք, որ Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, այսօր արգելված է տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
- Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
- Արցախի նախագահ. Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է
- Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
- Հայաստանի առաջին Հանրապետության տոնն է
- Սարդարապատը փակ կլինի քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան