Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա
Apple ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմի վրա, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրինո։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Variety կայքը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Սկորսեզեի ներակայացուցիչները բանակցություններ են վարում Apple և Netflix ընկերությունների հետ ֆինանսավորման և ռեժիսորի նոր ֆիլմի ցուցադրության ուղղությամբ կապված, քանի որ Paramount Pictures ընկերությունը, որը համաձայնվել էր ֆիլմի արտադրության հարցում, այն շատ թանկ էր համարել։
Աղբյուրը հայտնել է, որ Paramount Pictures-ը շարունակում է ֆիլմի տարածումը, իսկ Apple-ը զբաղվում է ֆիլմի ֆինանսավորմամբ ու ֆիլմի համար կդառնա ստեղծագործական ստուդիա։ Աղբյուրի համաձայն, գործարքը դեռ ավարտված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապագայում։
Դևիդ Գրաննի գրքի հիման վրա ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին Օկլահոմա նահանգում։ ՀԴԲ հետաքննում է Օսեյջ հնդկացիների ցեղախմբի սպանությունը, որը տեղի է ունենում այն տարածքում, որտեղ նավթ էր գտնվել։
Սա ռեժիսորի առաջին ֆիլմը չէ, որից Paramount -ը հրաժարվում է բավականին թանկ լինելու համար։ Ավելի վաղ նման խնդրի էր բախվել «Իռլանդացին» ֆիլմի ժամանակ. նախապես ֆիլմը պետք է նկարահաներ Paramount-ը, բայց արդյունքում այն թողարկել էր Netflix-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա