Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 139 նոր դեպք է հաստատվել։
Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածում 99 մարդ հաղթահարել է հիվանդությունը։ Ընդհանուր առմամբ COVID-19-ից բուժվել է 1674 հոգի, մահացել է 47 մարդ:
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում 3232 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19-ի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության գրեթե 5,5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 349 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան