«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»
Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել է հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։
Մեկնարկը տրվել է Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ձգվել է մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, հեծանվավազքին մասնակցել են Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոններ։ Ռազմական Ոստիկանությունը ուղեկցել է հեծանվավազքը և ապահովել մասնակիցների անվտանգությունը։
«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր- նախագահ՝ Վահան Խորխոռունին և Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արտակ Թովմասյանը այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին և անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:
Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:
Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109 մլն դրամ:
«Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունը առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25 մլն դրամը կուղղվի ՊՆ նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվել է, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան․ «Միասին Մենք Կարող ենք» համերգի ընթացքում բարերարներից ստացած միջոցների մասին տվյալները հրապարակվելու են
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
- Երևանում մեկնարկեց միջազգային ֆոտոֆեստիվալը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան