Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը։ Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Եվրոպայի առումով, 2021թ․ ընտրական մրցաշարերը լինելու են Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից և Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց և տասը ուղեգրեր։
2018-ին որակավորման մրցումներ են անցկացվել Կորեայում (աշխարհի առաջնություն) և 2019-ին` Հնդկաստանում, Չինաստանում, Գերմանիայում և Բրազիլիայում (աշխարհի գավաթի խաղարկության փուլեր), որոնցում առաջատար նշանառուներն արդեն վաստակել են օլիմպիական ուղեգրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները