Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի մարզիկներին կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար ստեղծել է աջակցության հիմնադրամ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Միջոցներ կհատկացվեն նրանց ,որոնք համաճարակի պատճառով հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում։
Հիմնադրամը նախատեսված է հատկապես կարիքավորների համար, որոնք անկարող են բավարարել իրենց սոցիալական միջին պահանջները։ Օգնությունը կտրվի մանրակրկիտ վերլուծության արդյունքում:
Գործընթացը կլինի թափանցիկ, որը կղեկավարի հատուկ աշխատանքային խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները