Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան
Այսօր կարող ենք արձանագրել ,որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նա նշեց, որ առաջարկում են համավարակի դեմ պայքարի երեք ուղություն.
«Առաջինը, շարունակական իրականացնում ենք հիվանդությունների վաղ հայտնաբերում և նրանց հետ շփվածների հայտնաբերում ու մեկուսացում: Երկրորդը ՝ տնտեսվարողներն են և այն կազմակերպությունները, որտեղ վարակի տարածման հավանականությունը մեծ է: Պետք է ձևավորվել մշակույթ, որ մեր տնտեսվարողները հասկանան՝ մենք երկար պետք է ապրենք այս համավարակի հետ և պետք է կանոնները խստագույնս պահպանել: Երրորդը՝ բնակչությունն է, որին այսօր տալիս ենք երեք ուղերձ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ձեռքերի հիգիենան»:
Արտավազդ Վանյանի խոսքով ՝արձանագրվել են նաև վարակի բռնկումներ հատկապես հասարակական միջոցառումների ընթացքում:
«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հատկապես հոգեհանգստի, խնջույքների և հասարակական այլ միջոցառումների ժամանակ եղել են բռնկումներ: Անգամ եղել է դեպք, երբ հոգեհանգստին մասնակցելով, երբ մահացածն ընդհանրապես կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով՝ ասիմպտոմ հիվանդից»:
Վանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը իր պատմության ընթցքում շատ է շփվել համաճարակների հետ՝ խոլերա, գրիպ և այլ, այսօրվա համավարակն էլ, ըստ նրա, կարող ենք հաղթահարել համատեղ ուժերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին