Թուրքիայի արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով
2020թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 41․4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 990 մլն դոլար, փոխանցում է ermenihaber-ը:
Իսկ ներմուծման ծավալները նվազել են 25 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ 553 մլն դոլարի։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13․7 տոկոսով՝ կազմելով 51 մլրդ 662 մլն դոլար։ Ներմուծման ծավալները նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելացել են 1 տոկոսով՝ հասնելով 69 մլրդ 205 մլն դոլարի։
Արտաքին առևտր հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով՝ 2 մլրդ 732 մլն դոլարից հասնելով 4 մլրդ 564 մլն դոլարի։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածում արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը աճել է 102․3 տոկոսով՝ 8 մլրդ 681 մլն դոլարից հասնելով 17 մլրդ 543 մլն դոլարի։
Թե՛ 2020թ․ ապրիլին, թե՛ տարվա առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարած երկիրը Գերմանիան է եղել։ Հունվար-ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 4 մլրդ 896 մլն դոլար։ Ներմուծման ոլորտում առաջատարը Չինաստանն է։ Այս երկրից 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան 6 մլրդ 577 մլն դոլարի ներմուծում է կատարել։