Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերն ու այգիները
Հունիսի մեկից Թուրքիայում կմեղմացվեն կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակող միջոցներից շատերը, այդ թվում ՝ կթույլատրվի միջքաղաքային ճանապարհորդություններ իրականացնելը, ասել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Բացի այդ, Թուրքիայի բնակիչները լողափեր, արգելոցներ և այգիներ այցելելու հնարավորություն կունենան:
Սրճարանները, թանգարաններն ու մանկապարտեզները ևս կվերսկսեն աշխատանքները։ Բացի այդ, հունիսի 1-ից կսկսեն աշխատանքը քաղաքացիական ծառայողները, որոնք նախկինում ուղարկվել են արձակուրդի կամ աշխատել են «ճկուն» ռեժիմով:
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան հաջողել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը 6 ամսից շուտ չի վերահսկվի.IPSOS
- Թուրքիայում մինչև օրս կորոնավիրուսով վարակվել է 152․587 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում