Լեհաստանում COVID-19-ի գրեթե 23 հազար դեպք է գրանցել
Լեհաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մոտ է 23 հազարին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում` հինգշաբթի երեկոյից ուրբաթ առավոտ, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում 141 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 22, 964 է:
Նույն ժամանակահատվածում 5 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով: Մահացությունների ընդհանուր թիվը 1,043 է:
Երկրում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը հայտնաբերվել է մարտի 4-ին, վարակակիրը ժամանել էր Գերմանիայից: Նա ամբողջովին ապաքինվել է և բուժման երրորդ շաբաթվա ընթացքում դուրս գրվել հիվանդանոցից:
Վերջին տվյալների համաձայն, Լեհաստանում հոսպիտալացվել է 2,035 կորոնավիրուսով վարակված մարդ, 79, 995 հոգի գտնվում է կարանտինում, վերականգնվել է 10, 692 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան