Ուկրաինայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք
Ուկրաինայում նախորդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 429 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջին։
Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 22, 811 դեպք:
Հիվանդության հետևանքով մահացել է 679 մարդ։ Բուժմածների թիվը 8, 934 է։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները