111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
Չիլիի Սանտիագո քաղաքի բնակչուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ գրանցելով նոր ռեկորդ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
111-ամյա Խուանա Սունիգան, ով բնակվում է Սանտիագոյի ծերանոցներից մեկում, շաբաթներ առաջ վարակվել էր կորոնավիրուսով։ Ծերանոցում գտնվող 25 վարակված քաղաքացների շարքում Սունիգան ամենատարեցն է եղել։ Նշվում է, որ հիվանդությունը մեծապես չի ազդել նրա առողջության վրա:
«Նրա մոտ բացի բարձր ջերմությունից ուրիշ ոչ մի ախտանիշ չի եղել»,- ասել է ծերանոցի տնօրեն Մարիա Պազ Սորդոն:
Սունիգան 28 օր մեկուսացվել է։ Նա վերականգնվել է մայիսի 10-ին և դարձել է Չիլիի ամենատարեց բնակիչը, ով հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը:
Նշվում է, որ կինը հայտնվել է ծերանոցում 2014 թվականին՝ քրոջ մահից հետո։ Ըստ աղբյուրի, նա ամուսին և երեխաներ չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան