Սարգիս Գրիգորյան. ՄԻԵԴ-ը տվել է նպատակներն ու սահմանները, որոնցով պետք է առաջնորդվի ՍԴ-ն
«ՄԻԵԴ արձանագրության նպատակը հստակ է՝ օժանդակել ներպետական դատարաններին մեկնաբանել ու կիրառել կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները»,- ՄԻԵԴ այսօր հրապարակած խորհրդատվական կարծիքի մասին խոսելիս բացօթյա ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Սարգիս Գրիգորյանը։
Նրա խոսքով, Եվրոպական դատարանն այդ որոշման մեջ տվել է այն նպատակներն ու սահմանները, ինչով Սահմանադրական դատարանը պետք է առաջնորդվի։
«Դա վերաբերում է թե 7-րդ հոդվածի հետադարձությանը, թե որոշակիությանը, որն առնչվում է 300.1 հոդվածին»,- ասաց փաստաբան Գրիգորյանը։
Նա չի բացառում՝ հետագայում կլինեն տարատեսակ մեկնաբանություններ, քանի որ կարծիքը գրված է բավականին մանրամասն ու իրավական բարդ տերմիններով, պետք է ուշադրություն դարձնել այն մեկնաբանություններին, որոնք կիրառվում են ՄԻԵԴ-ի կողմից։
Ասուլիսի մասնակից Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց, որոշակիության սկզբունքից ելնելով՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
«Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Այս հարցի պատասխանը տրվելու է ՍԴ կողմից՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի ելակետերը»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում
- Արամ Վարդևանյան. Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով
- ՄԻԵԴ-ը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
- ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան