Լանզարոտի կոնվենցիան պետք է հետ կանչվի. Վահագն Չախալյան
«Եթե Լանզարոտի կոնվենցիայի հետ կապված այս կապիկությունները՝ վավերացնելուց հետո քննարկումներ և այլն, շարունակվեն, ապա, անշուշտ, մենք փողոց ենք հանելու շատ մեծ թվով մարդկանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
Չախալյանը հիշեցրեց նախաձեռնության հայտարարությունն այն մասին, որ կոնվենցիային կողմ քվեարկած 79 պատգամավորները պետք է մանդատները վայր դնեն և Լանզարոտի կոնվենցիան պետք է հետ կանչվի:
Շեշտելով, որ պատգամավորները ժողովրդի և երկրի թիկունքում կողմ քվեարկեցին մի փաստաթղթի, որը նվազագույնը շատ հարցականներ է պարունակում՝ բանախոսը նշեց. «Գոնե մինչև քվերակությունը պետք էր լայն հասարակական քննարկումներ կազմակերպվեր, բայց անտեսելով սեփական քաղաքացիներին՝ անգամ սեփական ընտրողներին, իրենց իշխանության բերածներին, այդպես վարվեցին»:
Վահագն Չախալյանը նշեց, որ այդ ուղղությամբ շարունակելու են պայքարել այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին:
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ունեն աջակից ուժեր, թե փոքր համախոհների թիմով են պայքարելու:
Բանախոսը պատասխանեց, որ այսօր իշխող ուժը չունի այնքան անդամ, ինչքան «Կամք»-ն ունի և հիշեցրեց, թե իշխանությունները ժամանակին քանի հոգով են սկսել քայլել, իսկ արտակարգ դրության պայմաններում «Կամք»-ը քանի հոգով է դուրս գալիս փողոց:
«Մենք չենք կարծում, որ դա փոքր է: Մենք դեռևս 2019 թվականի փետրվարին, երբ Արցախի հետ կապված միտինգ կազմակերպեցինք, որտեղ 3000 հոգի մարդ կար, հայտարարեցինք, որ հանկարծ մեկն այս 3000 թվի վրա չխաբնվի: Անհրաժեշտության դեպքում մենք տասնյակ հազարներով կհանենք փողոց, ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու»,- հայտարարեց Վահագն Չախալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ինչո֩ւ է Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունվել արտակարգ դրության պայմաններում
- «Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին