Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
Մենք 1 մլն բնակչության ցուցանիշով արդեն անցել ենք հարևան Իրանից և Ֆրանսիայից՝ գրեթե հավասարվելով Ռուսաստանին: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
Ըստ Փաշինյանի, այս ամենի պատճառը քաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքն է.
«Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որքան տոկոսն է ախտանիշով, որքանը՝ ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի աճին: Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային պայմանների համատարած չպահպանելն է և պատշաճ չվերաբերվելը»:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվանից մայրաքաղաքի բակերով շրջում են ԱԻՆ-ի մեքենաները և ՀՀ Կառավարության անունից հորդորում պահպանել կանոնները։
«ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է, բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնունդ ընդունելիս: Պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառեք առանց դիմակի շփումը՝ ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ներկայացնելով քաղաքացիներին ուղղված հորդորը՝ ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս նշեց, որ անհրաժեշտ է կրել դիմակներ և այն փոխել 3-4 ժամը մեկ: Միայն այս դեպքում վիրուսի տարածումը կնվազի։
«Մենք համոզված ենք, որ կորոնավիրուսի կանոնները պահպանելու դեպքում կձգտենք զրոյի»,- ընդգծեց վարչապետը:
Նա նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների արդյունավետության հարցին, քանի այս հարցը քննարկվում է ողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում.
«Ամբողջ աշխարհում կարող է լինել շփոթ՝ միջոցների արդյունավետության կիրառման հարցում, սա այն դեպքն է , երբ բոլորը սովորում են ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին