Ինչո՞ւ ազատվեց Քաշաթաղի շրջանի ղեկավարը
«Արցախում մեր կարևոր խնդիրներց մեկը լինելու են հակահրդեհային միջոցառումները։ Բնական աղետ, որ տեղի է ունենում ամեն տարի բերքահավաքի ընթացքում, ոչ միայն պատճառում է բերքի կորուստ, այլև վնասում է բուսականությանը»,-օնլայն ասուլիսում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ խնդրի վերաբերյա անտարբերություն կա։
Նրա խոսքով, ԱԻ նախարարին նշանակելիս ինքն ընդգծել է՝ հակահրդեհային
աշխատանքներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն ողջ տարվա ընթացքում։
«Մեր բնապահպաններին խնդրում եմ սրան մեծ ուշադրություն դարձնել, որովհետև ամենամեծ աղետը տեղի է ունենում հենց այդ ընթացքում»,-ասաց նա։
Այս առումով թերացումներ են եղել Քաշաթաղի ու Մարտունի շրջաններում, ինչի հետևանքով Քաջաթաղի շրջանի վարչական ղեկավարը պաշտոնից ազատվել է։ Ստեփան Սարգսյանին այդ պաշտոնում փոխարինել է Արտյոմ Սարիբեկյանը։
«Սա թող օրինակ լինի բոլորի համար, ովքեր չեն կատարի հանձնարարականները»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ շրջաններում նշանակումներն անելու են հիմնականում տեղաբնակների շրջանում։
Նրա խոսքով, Մարտունիում արդեն սկսել են հակահրդեհային աշխատանքները, որոնց հետևելու են։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը՝ Արցախի Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար
- Մասիս Մայիլյանը վերանշանակվել է
- Դավիթ Բաբայանին կփոխարինի Վահրամ Պողոսյանը
- Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան