ՄԻԵԴ-ը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դատարանը միաձայն ընդունել է հետևյալ խորհրդատվական կարծիքը, ասելով, որ այն չի կարող պատասխանել ՀՀ ՍԴ առաջին երկու հարցերին։
ՍԴ հարցերն էին՝ 1.արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 811-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
«Մասնավորապես, այն չկարողացավ գտնել ուղիղ կապ հարցերի ու ընթացիկ ներքին դատավարության միջև, որը հարուցվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ենթադրաբար, 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
ՄԻԵԴ-ը գտել է, որ այդպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։
Ի թիվս այլի, որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինի հանցակազմի տարրերը։
Սահմանադրական դատարանի չորրորդ հարցը վերաբերում է քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
Դատարանը գտել է, որ այսպիսի գնահատականները պետք է հաշվի առնեն կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեն աբստրակտ ձևով։
ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի ամբողջական տեքստը՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան