Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար
Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հինգշաբթի օրը պայմանագիր է կնքել շվեյցարական CordenPharma ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս պահին դեռևս չկա պատվաստանյութ և բուժման միջոց COVID-19-ի դեմ, և մասնագետները կարծում են, որ նախքան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ի հայտ գալը, կպահանջվի մեկ մեկուկես տարի այն ստեղծելու աշխատանքներից ի վեր:
Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ պատվաստանյութը տնտեսությունը վերագործարկելու միակ իրական միջոցն է, որը կարող է սահմանափակել կորոնավիրուսի տարածումը:
Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարող են իրենց ձեռքում կենտրոնացնել պատվաստանյութերի պաշարները, քանի որ քիչ հավանական է, որ արտադրության սկզբնական փուլում հնարավոր կլինի բավարարել ողջ աշխարհի պահանջարկը:
Անցած շաբաթ Moderna-ն հայտարարել է, որ իր հավանական պատվաստանյութը, որը առաջինն է փորձարկվել ԱՄՆ-ում, պաշտպանական հակամարմիններ է մշակել առողջ կամավորների փոքր խմբում, ինչը հույս է տալիս, որ այն կլինի արդյունավետ:
Եթե պատվաստանյութը հաջողությամբ իրականացվի, Moderna-ն նախատեսում է ամսական միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ.-ին, իսկ 2021-ին`տասնյակ միլիոնավոր:
Ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական Lonza-ի հետ` պատվաստանյութերի արտադրության գործընթացը արագացնելու և տարեկան մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու համար:
Հինգշաբթի օրվա սկզբին Moderna-ի բաժնետոմսերը առևտրային բորսայում աճել էին 2 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին