Renault-ն հեռացնում է 15 հազար աշխատակցի
Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավարությունը կնվազեցնի 15 հազար աշխատատեղ ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս թվից մոտ 4600 աշխատողները Ֆրանսիայում են։ Ակնկալվում է, որ աշխատատեղերի կրճատումը տեղի է ունենալու ոչ թե աշխատանքից հեռանալու, այլ պաշտոնաթող աշխատողների պաշտոնների լուծարման պատճառով:
«Այս նախագիծը կենսական նշանակություն ունի»,- ասել է Renault-ի գլխավոր տնօրեն Կլոտիլդե Դելբոսը՝ հայտարարության մեջ:
Այս որոշումը կայացվել է երեք տարվա ընթացքում 2 միլիարդ եվրո խնայողությունների պլանի շրջանակներում: Renault-ն դժվար իրավիճակում էր հայտնվել նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը, բայց վարակի հենց սկզբից ստիպված եղավ փակել իր բոլոր գործարանները:
Ձեռնարկությունը վերսկսեց աշխատանքը ապրիլի վերջին: Եվրոպայում ապրիլին կորպորացիայում նոր ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3%-ով: Ըստ ոլորտի մասնագետների, 2019 թվականը դժվարին տարի էր Renault–ի համար, ընկերության զուտ վնասը, ըստ իր տարեկան ֆինանսական հաշվետվության, գերազանցել է 140 միլիոն եվրոն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են 8 միլիարդ եվրո տրամադրել՝ ավտոմոբիլային արդյունաբերությանն աջակցելու համար: