Twitter-ի և Facebook-ի բաժնետոմսերը անկում են գրանցել՝ Թրամփի հետ հակադրության արդյունքում
Նախագահ Թրամփը սպառնաց վերահսկողություն սահմանել կամ ուղղակի փակել սոցիալական ցանցերի ընկերություններն այն բանից հետո երբ Twitter-ն առաջին անգամ մի շարք նախազգուշացումներ է ավելացրել Թրամփի մի քանի թվիթերյան գրառումների վերաբերյալ, որով խորհուրդ է տվել օգտատերերին ստուգելու գրառումների իսկությունը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփը վերահաստատեց քաղաքական կողմնակալության իր մեղադրանքը առանց փաստացի ապացույց բերերլու՝ ընդգծելով իր գրառման մեջ, որ հանրապետականները կարծում են, որ սոցցանցերը լիովին լռեցնում են պահպանողականների ձայները: Նա սպառնաց կարգավորումներ մտցնել կամ փակել դրանք: Նախագահը կոչ արեց սոցցանցերին վերանայել իրենց մոտեցումները:
Twitter-ի և Facebook-ի ներկայացուցիչներն անհասանելի էին մեկնաբանությունների համար Թրամփի թվիթերի վերաբերյալ: Ընկերությունների բաժնետոմսերը որոշակի անկում գրանցեցին այս զարգացումներից հետո:
Առավոտյան գրառումներում հանրապետական նախագահը կրկին անդրադարձել էր փոստով քվեաթերթիկների հարցին և նույնատիպ գրառում կատարել, որի արդյունքում Twitter- ը կոչ էր արել իր օգտատերերին ստուգելու գրառման փաստացի իսկությունը:
Տեխնոլոգիական այս ընկերության այդ քայլը հանգեցրեց քննադատության նախագահ Թրամփի կողմից, ով մեղադրեց ընկերությանն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան