Հյուսիսային Կորեայի բանկի աշխատակիցները ապօրինի 2.5 միլիարդ դոլար են ստացել
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը 33 մարդու մեղադրանք է առաջադրել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները շրջանցելով 2,5 միլիարդ դոլար ապօրինի ստանալու համար: «Ինտերֆաքս»-ը հրապարակել է «Associated Press» գործակալության տեղեկատվությունը, ըստ որի, այդ գումարները նախատեսված են եղել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի համար:
Գործը փոխանցվել է Վաշինգտոնի դաշնային դատարան: «Associated Press»-ը նշում է, որ սա ԿԺԴՀ-ի դեմ ուղղված ամենամեծ քրեական գործն է, որին ընթացք է տրվել:
Մեղադրյալների թվում կան ԿԺԴՀ արտաքին առևտրի բանկի աշխատակիցներ: Բանկը 2013 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից ընդգրկվել էր պատժամիջոցների ենթարկվածների ցանկում, ինչի արդյունքում արգելվել էր վերջինիս մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ:
Դատախազությունը պնդում է, որ բանկի աշխատակիցները մասնաճյուղեր են հիմնել ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Ռուսաստանում, Թաիլանդում և Քուվեյթում: Ավելի քան 250 դրածո ընկերությունների օգնությամբ նրանք վճարումներ են կատարել ԱՄՆ դոլարով՝ միջոցներ ստանալով Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մշակման համար:
Մեղադրյալների թվում կան ՉԺՀ-ի հինգ քաղաքացի, որոնք, ըստ քննիչների, բանկի գաղտնի մասնաճյուղեր են կազմակերպել Չինաստանում և Լիբիայում:
«Այս մեղադրանքներով Միացյալ Նահանգներն ընդգծում է իր հանձնառությունը ԱՄՆ ֆինանսական համակարգ Հյուսիսային Կորեայի մուտքը խափանելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված միջոցները զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի մշակմանը ուղղելու հնարավորության սահմանափակման ուղղությամբ»,-Կոլումբիայի նահանգի փաստաբան Մայքլ Շերվինի այս խոսքը հիշատակել է գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան